Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Խոշոր ձախողում

Խոշոր ձախողում
17.02.2024 | 07:22

«Իրանը ծրագրում է փակել իր ցամաքային սահմանները հարևան երկրների հետ։ Այս մասին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայտարարել է Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Կիումարս Հեյդարին»։

Հասկանո՞մ եք, թե ինչ է կատարվում: Սա սանիտարական կամ տնտեսական սանկցիա չի, սա հայտարարում է բանակի ներկայացուցիչը:

Իսկ սրանից մի քանի օր առաջ Նիկոլը արտասահմանցի լրագրողին ասում էր, թե Իրանի հետ ռազմական համագործակցությունը «խոշոր հաշվով» կայացած է:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1496

Մեկնաբանություններ